1,5 ժամ է` Արցախում հրետակոծություն է, Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են, իսկ հայաստանյան տիրույթից ոչ մի պաշտոնական արձագանք, գնահատական, միտք, ձայն չկա։
Թշնամին հրետանային հարվածներ է հասցնում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին, հայտարարելով, թե իբր հակաահաբեկչական գործողություններ է կատարում։
Ինձ լավ ճանաչողները գիտեն, որ ընտրություններին միշտ մասնակցել եմ մեկ առաքելությամբ՝ ձևավորել ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն: Երբևէ իմ քվեին արժանացած որևէ ուժ չի հաղթել, և սա շատ լավ իմանալով, ես ընտրել եմ միշտ նրանց, ովքեր մաքսիմալ արդյունավետ կվերահսկեն իշխանություն դարձողին:
Դե ինչ, ոնց որ ասում են` պատկերը հստակ գծվում է։ Մի քանի բառով, ամփոփումից մի ժամ առաջ, ներկայացնեմ, թե էս ինչ եղավ։
Ուրեմն, ոնց նայում ենք` ընտրության մասնակիցների թիվը 30% չի ձգի, հազիվ՝ 26-27%...
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...